Քիչ առաջ մեր տուն են եկել երկու հոգի՝ ներկայացան որպես թաղապետարանի աշխատակիցներ: Հարցրին, թե տանը քանի հոգի ընտրող կա, ձեռքներին օնլայն ընտրողների ցուցակն էր, անունները ճշտեցին, հետո հարցրին, որ ուժին ենք ընտրելու, եթե գաղտնիք չէ:
Պատասխանեցի, որ չեմ ցանկանում նշել ու հարցրի արդյո՞ք թաղապետարանը նման իրավասություն ունի, պատասխանեցին, որ իրենք ՔՊ շտաբից են, ուղղակի թաղապետարանի աշխատակից ներկայացան, քանի որ շտաբերը թաղապետարանն է ձևավորել:
Տարեց հարևանիս էլ հորդորեցին, որ եթե չի կողմնորոշվել ում ընտրի, ապա ընտրության չգնա:
Հիմա հարցեր՝
1. բոլոր կուսակցությունների շտաբերը նման ցուցակ ունեն, նման հարցում կարող են անել
2. Երբվանից է շտաբերը թաղապետարանը ձևավորում
3. Ի՞նչ իրավական պատիժ է սահմանված աշխատակից չլինելով ներկայանալ այդ կառույցի աշխատող
4. Ինչ պատիժ է հասնում ընտրութայն չգնալու հորդորի համար տենց լինքը հարցեր
5.ԿԸՀ ջան, եթե ցուցակները շտաբերն ու թաղապետարաններն են ճշտում, բա ձեր գործառույթն ինչու՞մ է
Աննա Ավետիսյանի էջից։



