Ի՞նչ հիմքով է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարու...

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Նա նշեց, որ այդ քրգործով ներմուծման և վաճառքի գործընթացում  թաքցրած հարկեր են բացահայտվել։

«Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված էլի տարբեր գործեր կան։ Մենք անցած տարի ևս ստվերային շրջանառություններ ենք բացահայտել»,-ասաց նա։

Հունիսի 9-ին Հայաստանի գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։