
Իրան-իսրայելական հակամարտության սրացման նոր փուլը իր բացասական ազդեցությունն է թողնելու տարածաշրջանի և առանձին երկրների տնտեսությունների վրա։ Այս մասին Telegram–ի իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«1. իրանական և իսրայելական արժույթները կտրուկ կարժեզրկվեն, մարդիկ կնախընտրեն գումարներն ապահով հանել երկրից,
- Կթանկանան առաջին անհրաժեշտության ապրանքները, մասնավորապես` Իսրայելում արդեն երեք անգամ թանկացել են դրանք,
- Տարածաշրջանի բեռնափոխադրման տևողությունը և արժեքը կավելանան,
- Էներգակիրների գների տատանումներ կգրանցվեն,
- Ներդրումների և անշարժ գույքի գրավչությունը կնվազի տարածաշրջանում,
- Ենթակառուցվածքային ծրագրերը կսառեցվեն անորոշ ժամկետով,
- Կոնֆլիկտի սառեցման ժամանակահատվածներում մարդկանց որոշակի տեղաշարժ կգրանցվի»։