Ի՞նչ են ուզում, դուրս գա՞նք մեր երկրից, դատար...

Տրանսպորտի թանկացման դեմ բոյոկտն ու բողոքի ակցիաները վաղ առավոտից շարունակվում են: Քաղաքացիների մի մասը նշում է, որ վճարելու են 150 դրամը, oգտվելու են փաթեթներից, մի մասն էլ նշում է, որ չեն վճարելու:

Ողևորներից մեկը նշեց, որ այսօր առաջին օրն է աշխատանքի գնում և չի վճարելու:

«Առաջինն, ի վիճակի չեմ, երկորրդն էլ, եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը և այլն: Ի՞նչ են ուզում, դուրս գանք մեր երկրից, դատարկ Հայաստանը տանք իրե՞նց, ինչի՞ համար, 50 տարի աշխատել եմ, որ թողնեմ գնա՞մ: Պայքարում եմ, չեմ տա»,- ասաց կինը: