
Ո՞րն է լավ, որն է վատ հավաքական մեր հայրենիքի, ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների համար. և ո՞րն է սուտ, ո՞րն է իրական, և ինչու է իրականի քողի տակ սուտը քողարկվում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, ԱԺ–ում իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Եկան իշխանության, ասում էին ապագա կա ապագա։ Իհարկե, ապագան շատ լավ է, որովհետև դա մեր սերունդներն են, մեր երազանքներն են, բայց ձեր դեպքում պիտի իրապես ասեիք՝ ապագա էլ կա, ապագա էլ։ Ի՞նչ էիք խոստանում, ի՞նչ եք բերել, փաթաթել մեր և մեր ժողովրդի վզին։ Ասում եք՝ ապաշրջափակումը վա՞տ է, իհարկե լավ է, իհարկե տնտեսական ինտեգրումը այլընտրանք չունի, բայց լավ է, եթե միակողմանի պարտադրված չի, եթե ապաշրջափակման քողի տակ տնտեսական փափուկ ուժի գործադրում չի կամ տնտեսական էքսպանսիա չի։ Լավ է, եթե ապաշրջափակումը միայն ձեր նեղ քաղաքական նպատակադրումը չի՝ իշխանությունն ամեն գնով պահելու համար։ Լավ է, եթե փոխադարձ է իրապես փոխադարձ, ոչ թե TRIPP–ի ճանապարհի այլընտրանքը, որ իրենց խոստացել եք անխոչընդոտ անցում, ընդամենը ցորենի իրենց տարածքով փոխադրման թույլտվությունն է»,–ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։