Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեքիանին ինքնաեռ և ձմեռային Ռուսաստանի կտավ է նվիրել։ Կադրերը Telegram ալիքում հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը։
«Պարոն նախագահ, ի հիշատակ Ռուսաստանի։ Այսպիսի տեսք ունի Ռուսաստանը ձմռանը», – ասել է Պուտինը՝ Փեզեշքիանին ցույց տալով Կրեմլի սրահներից մեկում ցուցադրված կտավը։
Հունվարի 17-ին Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը Կրեմլում բանակցություններից հետո ստորագրեցին համաձայնագիր երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին։