«Նախորդ տարվա ամանորյա տոնածառը 75 հազար դոլարով ձեռք բերվեց: Այն ժամանակ բազմաթիվ շրջանակներում և հասարակության մեջ քննարկվեց այս հարցը: Հիմա ուզում եմ հասկանամ՝ էս ի՞նչ դուխով եք այսքան գումար տալիս ամանորյա ծախսերին՝ շուրջ 750 հազար դոլար, երբ մենք ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ»,- Երևանի ավագանու արտահերթ նիստում ասաց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով Երևանի բյուջեից ամանորյա տոներին ուղղվող գումարի ավելացմանը:
Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ են երկաթյա կոնստրուկցիաներով ժամանակավոր կամրջի կառուցմանը նախատեսում ուղղել ավելի քան 40 մլն դրամ, եթե բազմաթիվ չլուծված խնդիրներ կան Երևանում.«Հնգամյա զարգացման ծրագրից հանել եք մի շարք վերգետնյա անցումների կառուցումը, որը խիստ անհրաժեշտ է: Երևի թե հանել եք գումար չունենալու համար, օրինակ, Մյասնիկյան պողոտայում, որտեղ սրված վիճակ է: Ունենք փլվող շեքներ, շենքը փլվում է մարդկանց վրա, մենք 320 մլն դրամ տալիս ենք, որ նոր տարվա միջոցառումներ անենք: Սա արդեն իսկապես ամենաթողություն է»,- ասաց Թեհիմնա Վարդանյանը:



