ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է հասնել Գրենլանդիայի միացմանը չորս եղանակով։ Այս մասին գրում է բրիտանական The Times թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Երկրորդ տարբերակը հարկադրանքն է. մասնավորապես, Թրամփը կարող է առաջարկել Դանիայից գնել Գրենլանդիան և տեղի բնակչությանը խոստանալ կղզու տնտեսության մեջ խոշոր ներդրումներ։
Որպես երրորդ հնարավոր սցենար՝ The Times-ը նշում է Ազատ ասոցիացիայի համաձայնագրերի կնքումը։ Միացյալ Նահանգները ներկայումս նմանատիպ համաձայնագրեր ունի Խաղաղ օվկիանոսի փոքր պետությունների՝ Միկրոնեզիայի, Մարշալյան կղզիների և Պալաուի հետ։
Համաձայն պայմանավորվածությունների՝ ԱՄՆ-ն երաշխավորում է ֆինանսական աջակցություն այդ երկրներին, իսկ նրանք էլ իրենց հերթին Վաշինգտոնին են փոխանցում պաշտպանության հարցերի լուծումը՝ պահպանելով ներքին ինքնակառավարումը։
Չորրորդ տարբերակը Գրենլանդիայի՝ որպես դանիական տարածքի կարգավիճակը պահպանելն է՝ միաժամանակ ավելացնելով կղզում ԱՄՆ ռազմական ներկայությունը, կնքելով առևտրային գործարքներ ամերիկյան ընկերությունների հետ՝ հանքավայրերը ուսումնասիրելու համար, և ամերիկացի պաշտոնյաներին նշանակելով տեղական ինքնակառավարման մարմինների անդամների խորհրդականներ։



