«Դուք հանդիպումներից մեկի ժամանակ, հատկապես Արմավիրցիների հետ հանդիպման ժամանակ, մի բացահայտում արեցիք, որ ամենածանր պայմաններն անցել եք, և հինգերորդ օրը ձեզ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի քաղաքական հայտարարություն արա, որ քաղաքականություն չես մտնելու, և ամեն ինչ լավ կլինի, այսինքն՝ ձեզ ազատ կթողնեն։ Ուզում եմ իմանալ՝ ինչ առաջարկ է եղել բովանդակությամբ, հատկապես ում կողմից է եղել, ինչ պայմաններով», — այս հարցն է տրվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին այսօր՝ մայիսի 22-ին, տարբեր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ընթացքում։
Սամվել Կարապետյանը պատասխանեց․
«Դա եղել է բանտի խցի պայմաններում։ Առաջարկությունն արել են իմ մոսկովյան ընկերների միջոցով, բայց նախքան այդ առաջարկությունը, նույնիսկ մինչև ձերբակալելը, երբ 1000 հոգով հարձակվել էին տան վրա, իրենք բարձր մակարդակով կոնկրետ ինձ արել են առաջարկություն, որ գնամ սուրճ խմեմ մի տեղ, հայտարարեմ, որ եկեղեցուն չենք պաշտպանելու։ Դրանից հետո թե՛ էլեկտրական ցանցերը, թե՛ ամեն ինչը հետ է վերադարձվելու։ Ես չեմ ընդունել առաջարկությունը և գնացել ենք առաջ»։
Մանրամասն՝ տեսանյութում։



