«Իմ քայլն» այսօր հանդիպելու է ՍԴ անդամի թեկնա...

Հունիսի 19-ին լիագումար նիստի օրակարգում կլինի ՍԴ անդամի ընտրությունը: Այս անգամ Հանրապետության նախագահն առաջարկել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Սա կլինի ՍԴ անդամի ընտրության 5-րդ փորձը: Նախրդ բոլոր դեպքերում առաջադրված թեկնածուները բավարար քվե չեն ստացել պաշտոնը ստանձնելու համար:

Վահե Գրիգորյանը նախօրեին հանդիպել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին, պատասխանել նրանց հարցերին ու լսել մտահոգությունները: Խմբակցության ներկայացուցիչներին հատկապես անհանգստացնում է Գրիգորյանի մտերիմ հարաբերությունները «Իմ քայլի» անդամների հետ:

«Իմ քայլի»-ում չեն ժխտում. իրենք իսկապես ունեն թեկնածուի հետ այդպիսի մտերիմ հարաբերություններ, բայց վստահեցրել են, որ դա չի կարող խանգարել նրան իր գործառույթներն իրականացնելիս:

Հայտնի է, որ Գրիգորյանն այսօր հանդիպելու է խորհրդարանական մեծամասնության հետ: Հավանաբար, հունիսի 19-ին էլ կդառնա ՍԴ նոր անդամը: