ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ եղբոր՝ Մարիխուանայի միջազգային օրը մասնկացությանն ու կազմակերպիչ լինելուն.«Մարիխուանայի միջազգային օրը նշող միջոցառման կազմակերպիչը իմ հարազատ եղբայրն է, բայց ես իմ ազգականների, նրանց մտքերի կամ տեսակետների հետ չեմ ցանկանում նույնականանալ»,-ասաց պատգամավորը։
«Ես իմ ազգականների, նրանց մտքերի կամ տեսակետների հետ չեմ ցանկանում նույնականանալ։ Իրենք ազատ են իրենց որոշումներում։ Ինչ վերաբերում է իմ անձին՝ ես այդ թեմայից հեռու եմ եւ չեզոք։ Իսկ մեր ընտանիքը բավականին մեծ է, նրանք ապրում են լրիվ տարբեր տեսակետներով, մաման լրիվ այլ տեսակետի է, ոչ միայն այդ հարցով։ Դժվար է մեր ընտանիքում բոլորին մի տեսակետի բերել, դրա համար ամեն մեկն իր կարծիքին է»,– նշեց Բաղդասարյանը։



