«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը մանդա...

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Սուրեն Գրիգորյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին նա նշեց NEWS.am-ի հետ զրույցում:

Անդրադառնալով տեղեկություններին, որ ինքը նշանակվելու է արդարադատության փոխնախարար, Սուրեն Գրիգորյանն ասաց. «Նշանակումը կատարում է ՀՀ վարչապետը, երբ կլինի  նման որոշումը՝ հետևություն կանեք»:

Նա հրաժարվեց մեկնաբանել հարցը, թե արդյոք ստացել է փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ:

Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների, Սուրեն Գրիգորյանի մանդատը բաժին կհասնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանին: