Իմ հրաժարականի համար շահառուներ կան. Անիի համ...

Անիի ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները մոտ կես ժամ է` փակել են Գյումրի-Երևան մայրուղին: Կաթվածահար է երթևեկությունը. վիճաբանություն է սկսվել մեքենաներով երթևեկողների ու բողոքավորների միջև: 

Համայնքապետ Արտակ Գևորգյանը Politik.am-ի հետ զրույցում ինչպես բազմաթիվ անգամներ, այսօր էլ նշեց, որ հրաժարական չի տալու, շարունակում է իր աշխատանքը ի նպաստ համայնքի բարօրության: Անդրադառնալով մայրուղին փակելու հետևանքով առաջացած վիճաբանությանը` համայնքապետը ասաց, որ չնայած տեղյակ է այդ ամենին, սակայն դրա կարգավորումը իր լիազորությունների շրջանակում չէ.

«Ես իմ աշխատանք եմ կատարում: Անին 17 բնակավայր ունեցող  խորոշորացված համայնք է, մենք փորձում ենք անել ամեն բան, որպեսզի  համայքնի զարգացմանն ուղղված ընթացիկ աշխատանքները, բնակչության սպասարկման հետ կապցված հարցերը կարողանանք ճիշտ ձևով լուծել»,- նշեց նա:

Հարցին, թե ինչն է խնդիրը, որ բնակիչները պարբերաբար հրաժարական են պահանջում, Արտակ Գևորգյանը հայտնեց, որ այդ բնակիչներիը համապատասխան ցանկություններ ունեն.

«Նրանց մեջ 5-7 շահառուներ կան, ովքեր իմ հրաժարականի միջոցով իրենց համար ինչ-որ հնարավորություններ ստեղծելու, առիթից օգտվելու ձգտումներ ունեն»,- ասաց նա: