Հայաստան ժամանող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող ահաբեկչական ակտը, որը նաև հարվածում էր բանակի հեղինակությանը, կանգնեցվեց։ Այս մասին գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Իմ հայտարարությունից հետո, րոպեներ առաջ, Ռազմական ոստիկանության մեքենաները հեռացան «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից»,– գրել է նա։



