Իմ հայ ժողովուրդ, ինչո՞ւ ամենավճռական պահին ճ...

ՀՀԿ փոխնախագահ, Արտակ Զաքարյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած հայտարարություններին, գրում է.

«Կապիտուլյանտն ասում է, իբր միջազգային հանրությունն Արցախը  միշտ համարել է Ադրբեջանի մաս: Եվ սա ասում է մեկը, ով 2018թ. ից նստել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիմաց ու իբրև թե բանակցել նույն ԵԱՀԿ ՄԽ կողմից ընդունելի ինքնորոշման իրավունքի համար:

Սա ասում է մի մարդ, ով իբրև թե բանակցել է նույն Ալիևի հետ, որը 2016թ. հոկտեմբերին ասում էր, որ միջազգային հանրությունն իրեն ճնշում է որպեսզի ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը:
Ախր, սիրելի իմ հայ ժողովուրդ, ինչո՞ւ ենք մենք այսքան անբախտ: Ինչո՞ւ  ամենավճռական պահին ճակատագիրդ վստահեցիր ամենադավադիր կերպարին»։