Իմ հարցերին լուրջ վերաբերվեք. Վիլեն Գաբրիելյա...

«Ես Ձեզ շատ-շատ հարցեր ունեմ, չգիտեմ՝ որից սկսեմ։ Նախ ես Ձեզ կխնդրեմ իմ հարցերին լուրջ վերաբերվեք, բացարձակապես սարկազմ չկա հարցերիս մեջ, բացարձակապես»,-դիմելով ԱԺ եկած գլխավոր դատախազին՝ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

Նա հետաքրքրվեց՝ որտեղի՞ց է վիճակագրությունը հրազենով կատարված հանցագործությունների վերաբերյալ։

Ապա խնդրեց ևս մեկ անգամ այդտեղ հայտարարել, որ անձամբ իր հսկողության ներքո է պատգամավորների դիմումները, դրանք կարդում ու պատասխանում է անձամբ։

Պատգամավորը նաև խնդրեց դատախազի դիրքորոշումն ու վերաբերմունքը տարբեր գործերով  կալանավորված անձանց նկատմամաբ, հիշեցրեց, որ կան նաև 2016-ից կալանավորված անձինք։

«Նախ պարոն Գաբրիելյան, ես Ձեր հարցերին երբեք անլուրջ չեմ վերաբերվել»,-ասաց Աննա Վարդապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։