Իմ երեխաներից մեկը բարձրագույն կրթություն ստա...

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը չհերքեց, որ իր երեխաներից մեկը բարձրագույն կրթություն ստանում է արտասահմանում։

«Ես կարծում եմ, որ իմ երեխաների կրթության և անձնական որոշումների իրավունքը ոչ ոք չի կարող վիճարկել։ Իմ երեխաներն այստեղ պետական դպրոցներում են սովորել։ Այս պահին իմ երեխաներից մեկն է, որ բարձրագույն կրության համակարգ է մուտք գործել և իր անձնական որոշմամբ ընտրել է այն բուհը, որտեղ կրթությունը շարունակելու է։

Այդ բուհը չի գտնվում Հայաստանում և ես համարում եմ, որ դուք մտնում եք անձնական տիրույթ, որի իրավունքը բացարձակ չունեք։ Իմ երեխաները, ինչպես որ մեր երկրի ցանկացած քաղաքացու երեխաները, ազատ են որոշելու, թե որտեղ իրենց կրթությունը շարունակեն»,-ասաց նա: