«Իմ ամենամեծ սխալն այն է եղել, որ ավելի վաղ չեմ մասնակցել ընտրություններին»,- Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության Վաղարշապատ համայնքի ղեկավարի թեկնածու Խաչիկ Մանուկյանը։
Նա նշեց, որ շրջելով համայնքի բնակավայրերով՝ տեսնում է այն հոգսերը, սոցիալական ծանր վիճակը, որ կա. «Հավատացեք, սիրելի ընտրողներ, իսկապես, լուրջ փոփոխություն կարող եմ անել ձեր կյանքում։ Դրան միտված եմ եկել»։
«Ես ասել եմ, որ ես արդեն հաղթել եմ, ես նկատի ունեմ ապրած կյանքը։ Ընդհանրապես, ծրագրերից դուրս կա այն, ինչով մենք ներկայացել ենք մեր ապրած տարիների ընթացքում։ Մենք մանկապարտեզի երեխաներ չենք, մեր կյանքը ձեր աչքի առաջ է եղել, ով ինչ նվիրում ունի, ով ինչ կարողություն ունի։
Ես պատրաստ եմ այդ ամբողջը ծառայեցնել ձեր բարօրության համար»,- ասաց Խ.Մանուկյանը։



