Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ «Իրևանի պ...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ «Իրևանի  պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի» 140-ամյակը պետական մակարդակով նշելու մասին։

Հրամանագրում նշվում է, որ թատրոնը «հիմնադրվել է Իրևանի շրջանում, ուր պատմականորեն բնակվում էին ադրբեջանցիները», հայտնում է Trend.az-ը:

Ըստ Ալիևի՝  «1918-1920 թթ. Երևանում հայերի կողմից ադրբեջանցիները զանգվածային սպանդի են ենթարկվել, սակայն 1922-ին թատրոնը բերականգնել է իր գործունեությունը»: