
Մինչ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, ազդեցիկ կառույցներն ու գործիչները Բաքվին կոչ են անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը, որն ադրբեջանական կողմը փակել է 2022 թ․ դեկտեմբերի 12-ից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ չքմեղացել է և հարցին անդրադարձել իրեն բնորոշ ցինիզմով։
«Ադրբեջանի տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ՌԴ խաղաղապահ զորախումբը, օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործմանը պետք է վերջ դնել»։
Այդ մասին Ալիևն ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Բուայոնի հետ հանդիպմանը։
Բաքվի առաջնորդը կարևորել է այդ հանքավայրերի գոտում մշտական մոնիթորինգի ապահովումը։