Արաբական Միացյալ Էմիրությունների Շեյխ Զայեդի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի «Մարդկային եղբայրություն» Զայեդի մրցանակի դափնեկիրների անունները։
Ինչպես հայտնում է APA-ն՝ հղում անելով հիմնադրամի պաշտոնական կայքին, այդ մրցանակին արժանացածների թվում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս մրցանակը շնորհվել է «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրման համար, որը վերջ է դրել Կովկասում բազմամյա հակամարտությանը և հումանիտար աղետներին։
2026 թվականի դափնեկիրներն ընտրվել են միջազգային ժյուրիի կողմից, որը կազմված է երկխոսության և համակեցության ոլորտի հայտնի գործիչներից ու փորձագետներից։ Մրցանակները կհանձնվեն այս տարվա փետրվարի 4-ին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։



