Իլհամ Ալիևի իմաստուն և հեռատես քաղաքականությա...

Իլհամ Ալիևի իմաստուն և հեռատես քաղաքականության շնորհիվ լիովին ապահովվել է երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար  Զաքիր Հասանովն Ադրբեջանի զինված ուժերի օրվա կապակցությամբ:

Հասանովը հատուկ նշել է, որ Ադրբեջանի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը միշտ ուշադրության կենտրոնում է պահում երկրի պաշտպանության հարցը։

«Գերագույն գլխավոր հրամանատարի իմաստուն և հեռատես քաղաքականության, ինչպես նաև մեր զինված ուժերի ուժի շնորհիվ, լիովին ապահովվել է երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,-ասել է նա