Իջևանում շարունակվում է պահպանվել լարված իրավիճակը։ Երեկ ուշ երեկոյան բախում էր տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ապօրինի ծառահատումներով զբաղվող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: Ըստ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի՝ 12 ոստիկան է վիրավորվել է, 2՝ քաղաքացի:
Իջևանում բողոքի ակցիա իրականացնողները դժգոհ են կառավարության գործունեությունից, և պահանջում էին, որ իրենց հնարավորություն տրվի անտառահատումներով ընտանիք պահել։ Հանրահավաքի ընթացքում էլ մեղադրանքներ հնչեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։
Բողոքի ակցիայի մասնակցիների դժգոհությունը այնքան մեծ է եղել, որ երեկ կեսգիշերին տասնյակից ավել քաղաքացիներ փորձել են կոտրել Իջևան քաղաքի մուտքի մոտ տեղադրված վարչապետ Փաշինյանի արձանը, սակայն ոստիկանները միջամտել են և խափանել պլանը: