Իջևան համայնքի 47 հազար բնակչին սպասարկում է...

Իջևան համայնքի 47 հազար բնակչին սպասարկում է շտապ օգնության մեկ բրիգադ,ինչն անբավարար է

Ըստ կառավարության հաստատած չափորոշիչի՝ բժշկական շտապ օգնության բրիգադների ձևավորումն իրականացվում է յուրաքանչյուր 20 հազար բնակչին՝ մեկ բրիգադ սկզբունքով։ Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքն ունի ավելի քան 20 հազար բնակչություն։ Իջևան համայնքը ներառում համանուն քաղաքը և 18 գյուղեր,համայնքն ունի 47 հազար բնակիչ։ Իջևանի բժշկական կենտրոնում գործում է շտապ օգնության մեկ բրիգադ, որը չի բավարարում։ Լինում են դեպքերր, երբ հիվանդները կամ նրանց հարազատները կանչ են կատարում շտապ օգնության ծառայություն, սակայն այդ ժամանակ Իջևանի ԲԿ-ի շտապ օգնության մեքենան կանչով այլ հիվանդի է սպասարկում։ Այդ դեպքում բնակիչները իրենց ավտոտրանսպորտվ կամ տաքսի ավտոմեքենայով են կատարում հիվանդի տեղափոխումը Իջևանի բժշկական կենտրոն ։ Իջևանի բժշկական կենտրոնը շտապ օգնության ավտոմեքենաների պակաս չունի, անհրաժեշտ է միայն համալրել կենտրոնի շտապ օգնության բժշկական անձնակազմը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր , Իջևան քաղաքի բնակիչ Գառնիկ Դանիելյանը բարձրացրել է Իջեւան համայնքում շտապ օգնության շտապ օգնության բրիգադի թվի ավելացման խնդիրը։