ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խոցել է իսրայելական բեռն...

ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում խոցել է իսրայելական բեռնատար նավ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների դեմ իրականացվող հարձակումների 88-րդ ալիքի շրջանակում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությանը:

«Այս գրոհի ընթացքում ԻՀՊԿ ռազմածովային ուժերը բալիստիկ հրթիռների օգնությամբ հարված են հասցրել սիոնիստական ռեժիմին պատկանող Express Halfong բեռնատար նավին Պարսից ծոցում»,- ասվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ: