Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, էլիտար զորամասեր) նախազգուշացրել են Իսրայելի կողմից պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հետ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր խախտման մասին եւ հայտնել են նոր պատերազմի պատրաստ լինելու» անհրաժեշտության մասին։
«Համերաշխություն հայտնելով Գազայի իսլամական դիմադրության ճակատի այլ մասնակիցներին, հիանալով Լիբանանում «Հեզբոլլահ» եւ Եմենում «Անսար Ալլահ» շարժումների եւ Իրաքում դիմադրության [խմբավորումների] քաջությամբ, նախազգուշացնելով սիոնիստ սատանաների կողմից (նկատի է առնվում Իսրայելը) պայմանավորվածությունների հնարավոր խախտումը եւ հիշեցնելով մարտունակությունը պահելու կարեւորության մասին՝ նոր պատերազմներին եւ հանցագործություններին դիմակայելու համար՝ մենք հուսով ենք Ալ-Աքսա մզկիթում [Երուսաղեմում] աղոթք բարձրացնել ի պատիվ մուսուլմանների հաղթանակի, որը կդառնա առաջին նորությունը համաշխարհային լրատվամիջոցներում ոչ այնքան հեռու ապագայում»,- նշվել է ԻՀՊԿ մամուլի ծառայության հաղորդագրությունում։