ՀԷՑ-ը, պարտք վերցնելով, կարողացել է հասնել ընկերության առողջացմանը և էֆեկտիվության բարձրացմանը: Այս մասին գրել է տնտեսագետ, «Մեր Ձևով» շարժման անդամ Աշոտ Ֆարսյանը:
«Թույլ տվեք բացատրել...
Իհարկե, նոր խոսք է պետական պարտքի համեմատությունը մասնավոր բիզնեսի վերցրած պարտքի հետ, ի վերջո, բիզնեսի և պետության նպատակները տարբեր են։
Բայց, եկեք անդրադառնանք հարցի մեկ այլ որակական կողմին` ՀԷՑը պարտք վերցնելով կարողացել է հասնել ընկերության առողջացմանը և էֆեկտիվության բարձրացմանը, որի վառ ապացույցն է եղել ընկերության պարտքի ավելի բարձր վարկանիշը, քան ՀՀ պետական պարտքի վարկանիշն է»,-գրել է նա:




