Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական ս...

Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանն այցելել է Թուրքիա-Հայաստան սահմանագծին գտնվող Սուբաշըի սահմանային վաշտ և Բեշթաշի սահմանային խմբի տեղակայման վայր։ 

Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ 

Նշվում է, որ այցի ընթացքում անցկացվել են սահմանային անվտանգության հետ կապված ստուգումներ։

Թուրանին այցի ընթացքում ուղեկցել է կայազորի հրամանատար, գեներալ-մայոր Ջավիդ Թութունջուն։ Նա մանրամասն տեղեկություններ է հաղորդել սահմանագծին իրականացվող անվտանգային գործողությունների վերաբերյալ։