Սյունիքի մարզից որևէ բնակավայր Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցել: Այս մասին պարզաբանում է տարածել Սյունիքի մարզպետարանը:
«Այդ առնչությամբ համացանցում շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ կոչ ենք անում զերծ մնալ կեղծ ու չհիմնավորված լուրերի տարածումից»,- ասված է պարզաբանման մեջ:



