
«Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի» երթին մասնակցում են մեծ թվով հոգեւորականներ, այդ թվում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
Այստեղ են ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, տարբեր կուսակցությունների ղեկավարներ ու անդամներ, այդ թվում «Հայաստան» խմբակցության անդամները, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀԿ–ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։
Նշենք, որ Երեւանում՝ Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգուց (Մալիբու) երթ է մեկնարկում՝ ի պաշտպանություն գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի և «ՀԷՑ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի։ Երթի մասնակիցները հագել են սպիտակ շապիկներ, որոնց վրա գրված է, «Ազատություն Սամվել Կարապետյանին»։
Երթը կհասնի մինչեւ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը՝ ԱԱԾ մեկուսարան։