Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր նախագահ Վահան Բաբայանն անդրադառնալով Շուշի քաղաքում շենք չկառուցելու Փաշինյանի հայտարարություններին, գրում է․
«Ի դեպ Շուշի քաղաքում շենք չկառուցելու զառանցանքների մասին
Ով չգիտի ասեմ ինչ է կառուցվել և վերականգնվել Շուշիում հատկապես վերջին տարիներին:
2010թ վերակառուցվել է Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնը:
2016թ Գիշերօթիկ մանկապարտեզի կառուցումը Շուշիում :
Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի հիմնումը Շուշի քաղաքում տեղի է ունեցել 2016թթ.
Շուշի քաղաքի Խ. Աբովյանի անվան դպրոցի վերակառուցում, 2009-2012թթ.
Շուշի Քաղաքի Ջրամատակարարման Համակարգի Կառուցում, 2009-2013թթ.
Շուշի քաղաքի Պռոշյան փողոցի բարեկարգում 2011թ
Շուշի քաղաքի Հախումյան փողոցի բարեկարգման-վերակառուցման աշխատանքներ 2010թ
Շուշի քաղաքի Ղազանչեցոց փողոցի բարեկարգում 2009
Շուշի քաղաքի Գ. Նժդեհ և Ա. Մանուկյան փողոցների բարեկարգում 2009թ
Շուշի Քաղաքի բնակելի շենքերի տանիքների վարակառուցում 2010թ
Շուշիի գրադարանի հիմնանորոգում 2015թ
Խանդամիրյան թատրոնն (2008 թ.) ու մշակույթի և երիտասարդության կենտրոնը:
Շուշիում վերագործարկվել էր գորգագործական ֆաբրիական, որն ուներ 30-40 աշխատող,բացվել էր գորգագործների թանգարան:
Շուշիում գործել են «Ավան Պլազա», «Նոյան Տապան», «Շուշի» և «Գրանտ հոթել» բարձրակարգ հյուրանոցները:
Եվ սա դեռ շատ քիչ բան եմ ասում այն ահռելի կատարված աշխատանքներից,որոնք արվել էին վերջին տարիներին իսկ այսօր ցինիկաբար ներկայացվում է,որ բան չի արվել»:



