Հզոր երկրաշարժ Ֆիլիպիններում. զոհերի թիվը հաս...

Զոհերի թիվը երեքշաբթի Ֆիլիպիններում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հասել է երկու հարյուրի, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Manila Bulletin թերթին։

Ավելի վաղ տեղեկացվել էր երկու զոհի եւ ավելի քան 40 տուժածի մասին։

Ավելի վաղ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) տեղեկացրել էր, որ Ֆիլիպիններում տեղի է ունեցել 6,8 ուժգնութամբ երկրաշարժ։ Ավելի ուշ այն իջել է 6,6 մագնիտուդի։

Ստորգետնյա ցնցումները հանգեցրել են ենթակառուցվածքի փլուզման Մինդանաո կղզու տարբեր շրջաններում։

Երկու շաբաթ առաջ ֆիլիպինյան Մինդանաո կղզում տեղի ունեցավ մեկ այլ հզոր երկրաշարժ։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ դրա հետեւանքով զոհվել է հինգ մարդ եւ ավելի քան 70-ը տուժել է։