Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Կյուս...

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի հարավային Կումամոտո պրեфեկտուրայում գրանցվել է 7.1 նախնական մագնիտուդով հզոր երկրաշարժ, ինչի հետևանքով հազարավոր տներ զրկվել են էլեկտրականությունից, դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը, և հայտարարվել է ցունամիի ու հետցնցումների վտանգ։ 

Կումամոտո, Նագասակի, Կագոսիմա, Ֆուկուոկա, Սագա, Օիտա և Միյաձակի պրեֆեկտուրաներում հայտարարվել են արտակարգ նախազգուշացումներ, իսկ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը թողարկել է մինչև 1 մետր բարձրությամբ ցունամիի վտանգի նախազգուշացում։

Տարածաշրջանում գործարաններ ունեցող Sony-ն և TSMC-ն ճշտում են իրավիճակը։ Kyushu Electric Power ընկերությունը հայտնել է շուրջ 40 000 հոսանքազրկված տների մասին, իսկ JR Kyushu երկաթուղային ընկերությունը դադարեցրել է գնացքների, այդ թվում՝ բարձր արագությամբ գնացքների երթևեկությունը։ 

Միջուկային կարգավորման մարմնի տվյալներով՝ տարածաշրջանի ատոմակայաններում որևէ խախտում կամ անկանոնություն չի արձանագրվել: