Հյուսիսային պողոտայում ապամոնտաժում են Սամվել...

Երևանի Հյուսիսային պողոտայում քաղաքապետարանի աշխատիկցները ապամոնտաժում են Սամվել Կարապետյանի նկարով և «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրառմամբ լեդ-էկրանները։

Դրանք տեղադրված էին «Տաշիր սթրիթի» մուտքերի մոտ, կազմակերպության ներկայացուցչի հավաստամամբ դրանք տեղադրված են օրինական կերպով, և գովազդը չի հակասում օրենքին, սակայն, վերջին դեպքերից ելնելով, «հարձակվել են էկրանների վրա»։