Վլադիկավկազի Սովետսկի շրջանային դատարանը գրանցել է «Ջերմուկ» հանքային ջրի շշի պարունակությունը խմելուց հետո մահացած տղամարդու ընտանիքի հայցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ընդհանուր իրավասության դատարանների մամուլի միացյալ ծառայությունից։
«Սովետսկիի դատարանը մահացած գործարարի ընտանիքի 1,5 մլրդ ռուբլու վնասի հատուցման հայցը գրանցել է որպես քաղաքացիական գործ։ Միեւնույն ժամանակ, հայցը ներկայում մնացել է առանց տեղաշարժի»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հայցվորներն են ձեռնարկատիրոջ այրին եւ երկու դուստրերը։
2024թ. փետրվարին Վլադիկավկազի բնակիչը կերակրափողի այրվածք էր ստացել եւ մահացել «Ջերմուկ» հանքային ջրի մեջ եղած հեղուկը խմելուց հետո։ Շշի մեջ ջրի փոխարեն քացախ է եղել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ «Ռոսպոտրեբնադզորը» հայտնել է «Ջերմուկի» որոշ խմբաքանակների վաճառքի կասեցման մասին՝ ստուգելու համար դրա անվտանգությունը։