Հյուսիսային Կորեայում հայտարարել են, որ երբեք սպառազինություն չեն արտահանել Ռուսաստան եւ չեն պլանավորում դա անել: Այդ մասին, հաղորդել Է «Ռյոնհապ» հարավկորեական գործակալությունը՝ վկայակոչելով հյուսիսկորեական պաշտոնական ԶԼՄ-ների:
«Մենք կրկին հստակորեն հայտարարում ենք, որ մենք երբեք չենք ունեցել Ռուսաստանի հետ «զենքի մատակարարման շուրջ գործարք», եւ մենք պլաններ չունենք դրանք կնքել ապագայում»,-գործակալությունը մեջբերում Է ԿԺԴՀ-ի զինվորականների հայտարարությունը, որը տարածել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Փենյանի կարծիքով, նման մատակարարումների մասին լուրերը տարածում Է Վաշինգտոնը: Սեպտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Կազմակերպությանն առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային խնդրել Է ներկայացնել այն բանի ապացույցները, որ Ռուսաստանն իբր սպառազինություն Է գնում Իրանից եւ ԿԺԴՀ-ից: