Հյուսիսային Կորեան առնվազն մեկ անհայտ արկ է ա...

Հյուսիսային Կորեան մայիսի 26-ին, առնվազն մեկ անհայտ արկ է արձակել Դեղին ծովի կողմը: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեացի զինվորականներին։

Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ վերլուծում է արձակման մանրամասները։

Այս պահին արձակման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն չի հաղորդվում։