Հարավկորեական Hyundai Motor մեքենաշինական ընկերությունը, որը որոշել է վաճառել Սանկտ Պետերբուրգի ռուսական գործարանը, իր ակտիվը նոր սեփականատիրոջը կզիջի մոտ 10 հազար ռուբլով(խմբ․ մոտ 45 հազար դրամ)։ Այս մասին գրել է ռուսական տնտեսական RBK հեռուստաընկերությունը։ ։ Ենթադրվում է, որ պայմանագիրը նախատեսում է ձեռնարկության հետգնման հնարավորություն։
Ռուսաստանում Hyundai-ի ձեռնարկությունը դադարեցրել է գործունեությունը 2022 թվականի մարտին։ Այնտեղ հավաքվել են Hyundai Solaris, Hyundai Creta, Kia Rio և Kia Rio X մոդելները։