Գործող վարչախմբի ապազգային և հակապետական քաղաքականությունը հարցականի տակ է դրել Հայաստանի պետականության ապագան և երկրի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Իրավիճակում բեկում մտցնելու, սպառնալիքները չեզոքացնելու եւ նոր որակի ազգային պետություն կառուցելու առումով գործող վարչախմբի իշխանազրկումը հրամայական է։
Այս համատեքստում 2026 թ. սպասվող խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է վերածել գործող վարչախմբի վերարտադրությունը կանխելու միջոցի»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։



