ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեության ընկերնե...
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է․
 Լիբանան կատարած աշխատանքային այցելության շրջանակներում ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու հետ հյուրընկալվել ենք
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նստավայրում, քննարկել Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրներն ու դրանց վերաբերյալ առկա մտահոգությունները, երկրի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկմանն առնչվող հարցերը։
Ապա ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեության ընկերների հետ քննարկել ենք ներհայաստանյան իրադարձությունները, Դաշնակցության իրականացրած աշխատանքները՝ առանձնահատուկ անդրադառնալով Հայաստան-Սփյուռք համահայկական օրակարգերի շուրջ համակարգված աշխատանքներ իրականացնելու հրամայականին։