Հույս ունենք, որ ԲՐԻԿՍ գծով մեր համախոհները կ...

Ռուսաստանի ԱԳՆ-ում ի գիտություն են ընդունել տեղեկությունն ուկրաինական ճգնաժամի խորհրդակցությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել սաուդյան Ջիդա քաղաքում օգոստոսի 5-6-ին, Կիեւի ռեժիմի եւ «Յոթնյակի խմբի» երկրների նախաձեռնությամբ։ Այս մասին նշվել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունում։

«Դրանց մասնակցել են մեր համախոհները ԲՐԻԿՍ գծով եւ այլ գործընկերներ։ Հույս ունենք, որ պայմանավորվածություններին համապատասխան՝ նրանք կներկայացնեն իրենց գնահատականները եւ հաստատում ենք մեր դիրքորոշումը Զելենսկու այսպես կոչված «խաղաղության բանաձեւի» վերաբերյալ , որը Կիեւի ռեժիմը եւ Արեւմուտքը փորձում են առաջ տանել նման հանդիպումների ընթացքում։ Դրա 10 կետերից ոչ մեկն ուղղված չէ ճգնաժամի բանակցային-դիվանագիտական լուծմանը, իսկ դրանց ամբողջությունն անիմաստ վերջնագիր է Ռուսաստանին, որն ուղղված է մարտական գործողությունների ձգձգմանը։ Այս հիման վրա խաղաղ կարգավորումն անհնար է»,- նշվել է Մարիա Զախարովայի հայտարարությունում։

Նրա խոսքով՝ առաջ տանելով Զելենսկու «բանաձեւը»՝ «Կիեւի ռեժիմը եւ Արեւմուտքը փորձում են նսեմացնել այլ երկրների խաղաղ առաջարկների բարձր նշանակությունը եւ մոնոպոլացնել դրանց առաջադրման իրավունքը»։

«Մենք բարձր ենք գնահատում  Գլոբալ Հարավի մեր բարեկամների միջնորդական եւ հումանիտար նախաձեռնությունները՝ ուղղված խաղաղության ձեռքբերմանը։ Ի տարբերություն Կիեւի ռեժիմի, որն ընդհատել եւ արգելել է բանակցությունները Ռուսաստանի հետ, մենք միշտ եղել եւ մնում ենք բաց ճգնաժամի դիվանագիտական լուծման համար եւ պատրաստ ենք պատասխանել իսկապես լուրջ առաջարկներին։ Առանց Ռուսաստանի մասնակցության եւ նրա շահերի հաշվառման ոչ մի հանդիպում ուկրաինական ճգնաժամի թեմայով որեւէ հավելյալ արժեք չունի»,- նշվել է հայտարարությունում։