Հույս ունենք, որ առնվազն մինչեւ խաղաղության պ...

Մենք շնորհակալ ենք ԵՄ դիտորդների քաղաքացիական առաքելությանը, այն երկրներին, որոնք այդ առաքելությունն այստեղ գործուղել են եւ հույս ունենք, որ առնվազն մինչեւ խաղաղության պայմանագիր կնքելը այդ դիտորդները այստեղ կլինեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հաճախ էր լինում, որ Ադրբեջանը հայտարարում էր, որ հայկական կողմը զորքեր է շարժում կամ պատրաստվում է հարձակումների, այդ եվրոպական դիտորդները գալիս են եւ արձանագրում են, որ այդպես չէ: Հետո կապրենք կտեսնենք, հետո գուցե դրա կարիքը չլինի»,-ասաց նա: