Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ ղեկավարների նիստին հայտարարել է, որ հույս ունի հայկական կողմի ընկերներին տեսնել Սանկտ-Պետերբուրգի տնտեսական համաժողովում, որը գլխավորապես տնտեսական բնույթ է կրում։
«Մենք քննարկել ենք նաև իրավիճակը Կովկասում ու ՀԱՊԿ անդամներից մեկի որոշակի անհանգստությունները։ Պրոբլեմատիկ խնդիրներ են եղել և լինելու են․ եթե ուզում ենք դրանք լուծել, դա պետք է անենք սեղանի շուրջ՝ բանակցություններով, ոչ թե դեմարշներ անելով», - հավելել է Լուկաշենկոն։