Հույս ունեմ, որ այդ ուժերն իրենց մեջ տղամարդկ...

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի խոսքով Նիկոլ Փաշինյանի ասածը բացառապես փոխաբերությունների կոնտեքստում է․«Մենք ներսում թշնամիմներ չունենք և չենք փնտրում։ Սա ժողովրդավարական երկրներին հատուկ նախընտրական քարոզարշավի տեսակ է։ Ես լիահույս եմ, որ այդ ուժերն իրենց մեջ տղամարդկություն կգտնեն և ուղիղ եթերում, հանրության առաջ կբանավիճեն, և բոլոր հարցերի պատասխաննները կտրվեն»,-ասաց նա։

Ճեպազրույցին ներկա իմքայլական պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ հավելեց․ «Բանավեճի ժամանակ յուրաքանչյուրն իր խիզախությունը, տղամարդկությունը, խելացիությունը, հայերենին տիրապետելու կամ չտիրապետելու իր հմտություննները պետք է ուղիղ եթերով ի ցույց դնի ժողովրդին։ Ժողովուրդը, որ պետք է ընտրի, իրավունք ունի տեսնել, թե յուրաքանչյուր քաղաքական ուժի առաջնորդ ուղիղ եթերով ինչպես է դրսևորում իրեն։ Եթե վախենալու, սարսափելու բան չունեն ուղիղ եթերով հանպատրաստից հարցներին պատասխանելու, ապա բոլորը պետք է ընդունեն բանավեճի հրավերը»։