Հութիները սպառնում են հարձակվել ամերիկյան նավ...

Եմենի հութիները կհարձակվեն Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, եթե ԱՄՆ-ն Իսրայելի կողմից մտնի Իրանի հետ հակամարտության մեջ։ Այս մասին հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան։

«Եթե ԱՄՆ-ն Իսրայելի թշնամու հետ միասին մասնակցի Իրանի դեմ հարձակմանը և ագրեսիային, ապա (հուսիթների - խմբ.) զինված ուժերը կհարվածեն Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերին և ռազմական նավերին», - ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։