Հութիները հայտարարել են Կարմիր ծովում ամերիկյ...

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութի) ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է, որ Կարմիր ծով ժամանելուց հետո յոթերորդ անգամ հարձակվել է ամերիկյան «Հարի Թրուման» ավիակիրի վրա։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։ 

«Գործողությունն իրականացվել է Կարմիր ծովի հյուսիսում և ուղղված է եղել ամերիկյան «Հարի Թրուման» ավիակրի դեմ։ Ավիակիրը հարձակման է ենթարկվել բազմաթիվ անօդաչու թռչող սարքերի կողմից՝ նշանավորելով մեր յոթերորդ հարձակումն ամերիկյան նավերի վրա՝ Կարմիր ծով ժամանելուց ի վեր»,- ասված է հութիների զինված ուժերի տարածած հաղորդագրության մեջ։

Հութիները նախազգուշացրել են, որ իրենք պատրաստ են Եմենի դեմ ուղղված ցանկացած ամերիկա-իսրայելական էսկալացիայի և հետևելու են Գազայի հատվածում իրավիճակի զարգացմանը։