Հութիների ուղղությամբ ԱՄՆ օդային հարվածների ա...

Կարմիր ծովի Ռաս Իսա նավահանգստի վրա Միացյալ Նահանգների օդային հարվածների արդյունքում սպանվել է 38,  վիրավորվել՝ 102 մարդ, հայտնում է Al Mayadeen-ը։

ԱՄՆ զինվորականները հայտարարել են, որ հարվածները հասցրել են հութիների վառելիքի մատակարարումները դադարեցնելու նպատակով, հաղորդում է BBC-ն։

«ԱՄՆ ուժերը միջոցներ ձեռնարկեցին խափանելու համար հութի ահաբեկիչների վառելիքի այս աղբյուրը և զրկելու նրանց ապօրինի եկամուտից, որն ավելի քան մեկ տասնամյակ ֆինանսավորում էր հութիների ահաբեկչական ջանքերը ամբողջ տարածաշրջանում»,-ասված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ:

ԱՄՆ բանակի տվյալներով՝ նավերը շարունակել են վառելանյութ մատակարարել նավահանգստով, չնայած Վաշինգտոնն այս տարվա սկզբին ապստամբներին օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն էր ճանաչել: