Հուսով ենք՝ ԼՂ-ում իրավիճակի բարելավումը պայմ...

Ռուսական կողմը շարունակում է նպաստել Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի հանգուցալուծմանըհումանիտար բեռնափոխադրումների համար Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնության հիման վրա։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության հետ։

«Սեպտեմբերի 18-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջանքերով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի և ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբերկու ուղղություններից միաժամանակ պարենամթերքի և դեղորայքի խմբաքանակներ են առաքվել տարածաշրջան։ Ակնկալում ենք անխոչընդոտ և կանոնավոր մարդասիրական մատակարարումների շարունակություն՝ ելնելով տեղի բնակչության շահերից։

Հուսով ենքոր Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսություն սկսելու և ղեկավարների միջև ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքը վերսկսելու համար 2020-2022 թթհայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Մենք լիովին շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման մեջ», - ասված է Մարիա Զախարովայի հայտարարության մեջ: