Հուսով ենք՝ Հայաստանի ռուսամետ քաղաքական ուժե...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Հայաստանի ռուսամետ քաղաքական ուժերը կկարողանան մասնակցել ընտրություններին։

«Մենք շատ ընկերներ ունենք Հայաստանում, շատ շատ։ Մենք դա գիտենք։ Ռուսաստանի Դաշնությունում շատ հայեր են ապրում։ Տարբեր կերպ կարելի է հաշվել։ Մենք կարծում ենք, որ ավելի քան 2 միլիոն մարդ կա։ Ներքին գործերի նախարարության մեր վիճակագրությունը հաստատում է դա։ Եվ Հայաստանում կան շատ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ են»,- նշել է Պուտինը։

«Իհարկե, ես ձեզ անկեղծորեն կասեմ, մենք երկխոսություն ունենք, որտեղ միշտ անկեղծորեն և ուղղակիորեն ենք խոսում։ Մենք շատ կցանկանայինք, որ այդ բոլոր քաղաքական կուսակցություններն ու քաղաքական գործիչներն ընտրությունների ընթացքում կարողանային մասնակցել ներքաղաքական աշխատանքին»,- հույս է հայտնել Ռուսաստանի առաջնորդը։

Պետության ղեկավարը նշել է, որ նրանցից շատերը ազատազրկման վայրերում են, չնայած այն հանգամանքին, որ ռուսական անձնագրեր ունեն։ «Դա ձեր որոշումն է. մենք չենք միջամտում։ Սակայն ամեն դեպքում, կցանկանայինք, որ նրանք բոլորը կարողանան մասնակցել այդ ներքաղաքական աշխատանքին»,- հավելել է Պուտինը։