«Հուսով ենք՝ հայ գործընկերները կպարզաբանեն»....

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արած հայտարարությանը, թե Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է։

Պեսկովի խոսքով, Հայաստանն իր անդամակցությունը սառեցնելու հարցով որևէ քայլ չի ձեռնարկել․ «Այդ կապակցությամբ հայկական կողմը որևէ պաշտոնական գործողություն չի ձեռնարկել։ Մենք մտադիր ենք մեր գործընկերների հետ կապ հաստատել և հստակեցնել այդ հայտարարությունների իմաստը։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ մանրամասները։ Հուսով ենք՝ մեր հայ գործընկերները մեզ ամեն ինչ կպարզաբանեն»,- ասել է նա «Զվեզդա» հեռուստաալիքին  Ռադարի լուրն է։